Քանյե Ուեսթի՝ խինկալիի նման սպորտային կոշիկները 1 րոպեում սպառվել են

Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի սեփական ապրանքանիշի` Yeezy-ի կոշիկների նոր զույգը մեկ րոպեի ընթացքում սպառվել է: Այս մասին հայտնում է Page Six-ը:

Խոսքը 450 Cloud White սպորտային կոշիկների մասին, որոնք ծաղրուծանակի էին ենթարկվել խինկալիի հետ նմանության պատճառով: Այս կոշիկը պատրաստված է բաց գորշ ցանցավոր նյութից և ամրացվում է քուղերով: Նշվում է, որ հենց կոշիկները հասանելի են դարձել Adidas-ի եւ YeezySupply.com կայքերում, ապրանքանիշի երկրպագուներն անմիջապես սկսել են պատվերներ կատարել:

Նրանց նախնական արժեքը 200 դոլար էր, բայց երկրորդական շուկայում մոդելը վերավաճառվում է ավելի քան 900 դոլարով: