Գոհար Ավետիսյանն առաջին անգամ ամուսնու հետ հանգստի է մեկնում (տեսանյութեր)

Վիզաժիստ, բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանը ամուսնու՝ Սերգեյի հետ մեկնել է ամուսնական ճանապարհորդության։ Այս մասին Գոհարը հայտնել է Ինստագրամի իր էջի Stories բաժնում հրապարակված տեսանյութերի միջոցով։

Գոհարը օդանավակայանից տեսանյութեր է հրապարակել՝ հետևորդներին խնդրելով գուշակել, թե ամուսնու հետ որտեղ է մեկնում հանգստի։

Հայտնի դիմահարդարն ու իր ամուսինը ճանապարհորդության մեկնել են առանց փոքրիկ Գասպարի։ Գոհարն իր հետևորդներին նաև ցույց է տվել որդու հետ հրաժեշտի պահը և խոստացել մյուս անգամ երեխային անպայման իրենց հետ տանել։