Ամերիկացի սուպերմոդել և դերասանուհի Էմիլի Ռատայկովսկին առաջին անգամ մայր է դարձել: 29-ամյա դերասանուհին, ով ամուսնացած է դերասան Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի հետ, մարտի 8-ին որդի է ունեցել:
Ռատակովսկին Ինստագրամում հրապարակել է իր երեխային կրծքով կերակրելու գեղեցիկ լուսանկար:
«Սիլվեստեր Ապոլոն միացավ մեզ երկրի վրա: Սլայը եկավ մարտի 8-ին իմ կյանքի ամենասյուրռեալիստական, գեղեցիկ և սիրառատ առավոտյան», – գրել է մոդելը:
Ռատակովսկին և Բիր-ՄաքՔլարդը ամուսնացել են 2018-ին. Հարսանեկան արարողությանը ներկա էին միայն նորապսակների հարազատները: Հղի ժամանակ մոդելը մի քանի անգամ ներկայացել է լրիվ մերկ ֆոտոշարքով: Իր կարգավիճակի մասին ևս Ռատակովսկին հայտնել է լուսանկարի միջոցով: