Ամերիկուհին, որին ընկերը լքել էր գիրության պատճառով, սկսել է մարզվել և նիհարել է 64 կգ-ով (լուսանկարներ, տեսանյութ)

Մարդկանցից շատերը դժգոհ են իրենց արտաքին տեսքից և հաճախ ցանկանում են փոփոխություններ անել՝ կապված քաշի, մարմնի կառուցվածքի կամ դիմագծերի հետ: Հենց այդպիսի փոփոխության կարիք է զգացել Ջոսի անունով ամերիկուհին, որի պատմությունը ներկայացնում է Boredpanda.com-ը:

Համացանցում հրապարակված տեսանյութում Ջոսին պատմում է, որ նիհարելու և կազմվածքը փոխելու որոշում է կայացրել, երբ ընկերը լքել է իրեն երեք տարվա հարաբերություններից հետո՝ իրեն նսեմացնելով գիրության պատճառով: Այդ ժամանակ նա 137 կգ էր կշռում:

Աղջկա ընկերը նրան լքել է 3 տարի առաջ՝ Նոր տարուց երկու օր անց: Դրանից հետո, նա սկսել է մարզվել անձնական մարզչի օգնությամբ, սնվել հատուկ սննդակարգով և առողջ ապրելակերպ վարել: Ջոսիին հաջողվել է նիհարել 64 կգ-ով: Ինչպես ինքն է նշում, նախկինում սովոր էր ուտել ինչ և որ ժամին պատահի, սակայն այժմ հետևում է իր սննդակարգին և կանոնավոր մարզվում է: