«Պատրաստ եմ երեխաներիս հետ տիեզերք թռչել»․ Մեյ Մասկ

Մինչ ժամանակակից հասարակությունը կասկածի տակ է դնում ծնողների ազդեցությունը երեխաների մտավոր ունակությունների զարգացման վրա, մոդել, միլիարդատիրոջ մայր Մեյ Մասկը ներկայացնում է իր նոր գիրքը՝ «Կին, ով ծրագիր ունի․ երջանիկ կյանքի կանոններ» վերնագրով, որում հեղինակը պատմում է, թե ինչպես պետք է հանճար դաստիարակել և ինքնակրթվել։
Մեյ Մասկը Metro-ին տվել է բացառիկ հարցազրույց, որում նա խոսել է դաստիարակության, աշխատանքի հանդեպ իր սիրո և ամուսնության ընթացքում բռնության ենթարկվելու մասին:

– Ի՞նչը ձեզ ոգեշնչեց գրել գիրք:
– Գրական գործակալս ուզում էր, որ գիրք գրեմ, քանի որ, ըստ նրա, ես պատմելու շատ բան ունեմ: Ես իմ կյանքի պատմությունը ձայնագրեցի ձայնագրիչով, և այն վերծանելուց հետո մենք՝ գործակալիս հետ միասին, խմբագրեցինք տեքստը: Ես ուզում էի հեռացնել իմ կենսագրության տխուր էջեր, բայց երեխաները խնդրեցին ինձ դա չանել, քանի որ այս պատմություններում շատ կանայք կարող են գտնել իրենք իրենց։

– Ամեն ինչի մեջ ռիսկի դիմելը ձեր ընտանիքի նշանաբա՞նն է:
– Այո, փորձել փոխել և հիմնել ձեր սեփական բիզնեսը շատ վախենալու է, բայց եթե ուզում եք աճել և առաջ շարժվել, ապա դա պետք է անեք: Եթե ​​ձեզ հարմար է ձեր կարգավիճակը, ապա ոչինչ պետք չէ անել: Բայց ինձ թվում է, որ մարդիկ կարդում են իմ գիրքը ՝ փնտրելով ավելի լավ կյանք, ինչը չի կարող ինձ չուրախացնել:

– Ի՞նչ խորհուրդ եք տալիս ձեր երեխաներին ու թոռներին:
– Նրանք պետք է լինեն անկախ, գթասիրտ, այլ մարդկանց հանդեպ ուշադիր և իրենց նկատմամբ պահանջկոտ, և անընդհատ պետք է զբաղվեն ինքնակրթությամբ: Երբ ես ժամանակ եմ անցկացնում իմ տասներկու թոռների հետ, ես նրանց հետ չեմ խաղում, նրանք խաղում են միմյանց հետ: Յոթ տարեկան թոռս խաղում է տասնհինգ տարեկան թոռանս հետ՝ չզգալով տարիքային տարբերությունը, քանի որ նրանք նույն խաղերն ունեն:

– Իլոնը համարվում է մեր ժամանակների հանճարներից մեկը: Դուք նրան առանձնահատուկ համարում էիք իր մանկության տարիներին:
– Այո, ես նրա ծննդյան օրվանից գիտեի, որ նա հանճար է, բայց նույնը վերաբերում է իմ մնացած երեխաներին ևս: Հանճար լինելը դժվար է, քանի որ դա մեծ պատասխանատվություն է: Ողջ ընտանիքը հիանում է Իլոնով, բայց մենք չէինք ցանկանա նրա տեղում լինել, քանի որ նա այնքան շատ բան պետք է հասցնի: Իլոնը գիտի, թե ինչպես ճիշտ ապրել, և մենք հպարտանում ենք նրանով, բայց միևնույն ժամանակ, մենք չենք ցանկանում լինել նրա փոխարեն:

– Ձեր որդու ՝ Իլոնի հետ տիեզերք կթռչեի՞ք Space X-ով:
«Եթե իմ մյուս երեխաները ՝ Կիմբալն ու Տոսկան, դա ցանկանան, ապա ես կգնամ նրանց հետ: Դեռ կտեսնենք. Մինչ թռչելը թող նրանք ինձ համար տուն կառուցեն Մարսի վրա:

– Tesla վարու՞մ եք:
– Բնականաբար. Սա արդեն իմ երկրորդ մեքենան է: Իլոնն ինձ միշտ տալիս է լավագույն նմուշները: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս փորձել, կարծես հրթիռով եք թռչում: Ես այլևս չեմ ընդունում այլ մեքենաները: