Ջասթին Բիբերը խոստովանել է, որ այլևս բջջային հեռախոս չունի (լուսանկարներ)

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը խոստովանել է, որ այլևս բջջային հեռախոս չունի, ինչն իրեն օգնել է «կարգուկանոն հաստատել» կյանքում:

Billboard-ի հետ զրույցում 27-ամյա երգիչը խոստովանել է, որ բջջային հեռախոսի փոխարեն iPad է օգտագործում։

«Ես, անշուշտ, սովորել եմ կարգուկանոն հաստատել իմ կյանքում, և դրա համար պարտավոր չեմ որևէ մեկին բացատրություններ տալ»,- ասել է երգիչը։

Հարցազրույցի ժամանակ Բիբերը նաև խոսել է կնոջ՝ Հեյլիի մասին։ Նա բացահայտել է, որ արթնանում է առավոտյան 8-ին և աշխատանքն ավարտում է երեկոյան 6-ին, որպեսզի օրվա մնացած մասն անցկացնի կնոջ հետ։

«Հեյլիի սիրո լեզուն պարզապես պառկելն ու ֆիլմ դիտելն է»,- ասել է նա։