Քիմ Քարդաշյանն իր երեխաների մասնակցությամբ զվարճալի լուսանկարներ է հրապարակել

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամում երեխաների մասնակցությամբ զվարճալի լուսանկարներ է հրապարակել։

40-ամյա Քարդաշյանը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում իր յոթամյա դստեր՝ Նորթի և հինգամյա որդու՝ Սեյնթի հետ պիցցա է ուտում։

«Պիցցա փարթի»,- լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։

Լուսանկարում ժպտադեմ Նորթը կրում է վարդագույն գիշերազգեստ, իսկ իրապատում շոուի աստղն առանց դիմահարդարման է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը խզել է Քիմ Քարդաշյանի հետ կապերը։

Ըստ հաղորդման՝  43-ամյա ռեփ կատարողն իրապատում շոուի աստղի հետ շփվում է միայն «երրորդ անձանց միջոցով», քանի որ փոխել է հեռախոսահամարը՝ Քարդաշյանից խուսափելու համար։

«Նույնիսկ նախքան Քիմի՝ ամուսնալուծության հայց ներկայացնելը, Քանյեն փոխել էր իր հեռախոսահամարները և ասել, որ իր հետ կարող են կապվել անվտանգության աշխատակիցների միջոցով»,- ասել է աղբյուրը։

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։ Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։