Ռուբեն Եսայանը Ջեքի Չանի հետ կնկարահանվի նույն ֆիլմում

Յութուբյան բլոգեր, դերասան Ռուբեն Եսայանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Ջեքի Չանի հետ նկարահանվելու է «Час пик 4» ֆիլմում։

«Երբեք․․․ Ուղղակի երբեք չէի պատկերացնի, որ կյանքումս մի օր նման բան կլինի։
Ջեքի Չանի հետ նկարահանվելու եմ նույն ֆիլմում, էն էլ որ ֆիլմում` Час пик 4:
Ուշքի գամ, ավելի մանրամասն կգրեմ»,- գրել է բլոգերը։