Լեդի Գագա, Ռիհաննա, Վիկտորյա Բեքհեմ, Հեյլի Բիբեր, հիմա էլ Սելենա Գոմես․․․ Վերջին ժամանակահատվածում ավելի շատ աստղեր են սկսել ստեղծել սեփական կոսմետիկայի բրենդներ։ Ամեն ինչից դատելով՝ բազմաթիվ fashion-պայմանագրերից հետո Սելենան պատրաստ է մտնել գեղեցկության աշխարհ։
Women’s Wear Daily- հաղորդմամբ՝ դեռևս հուլիսի 11-ին ԱՄՆ Արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակը գրանցել է Սելենա Գոմեսի ապրանքանշանը՝ կոսմետիկ արտադրանքների շարքի համար: 27-ամյա երգչուհի, դերասանուհի, հիմա նաև բյութի բրենդի հիմնադիր Սելենան կթողարկի օծանելիքներ, լոսիոններ, դեկորատիվ կոսմետիկա, խնամքի միջոցներ մարմնի, մաշկի, մազերի համար, օճառներ, խոնավեցնող միջոցներ, եղունգի խնամքի միջոցներ և բուրավետ յուղեր։
Ապրանքանիշը գրանցվել է երգչուհու գործունեությամբ զբաղվող ընկերության՝ July Moon Productions-ի ներքո։ Առայժմ ուրիշ ոչ մի մանրամասն տեղեկություն հայտնի չէ։
Այս ամառ Գոմեսը սոցցանցերում ակտիվություն չի ցուցաբերել։ Entertainment Tonight-ի տեղեկությունների համաձայն՝ այս աշնանը երգչուհին պլանավորում է նոր երգեր թողարկել։