Ողբերգական դեպքի հետևանքով մահացել է «Աստղային դարպասներ» սերիալի դերասանը

Կյանքից հեռացել է «Աստղային դարպասներ» գիտա-ֆանտաստիկ սերիալի 58-ամյա դերասան Քլիֆ Սայմոնը։
Նա մահացել է Լոս Անջելեսում Տոպանգա հայտնի լողափում մարտի 9-ին ողբերգական դեպքի հետևանքով։ Սայմոնը զբաղվում էր քայտսերֆինգով։
Քլիֆը ծնվել է 1962թ․-ի սեպտեմբերի 7-ին Յոհանեսբուրգում։ Մանուկ հասակում երազել է լողորդ դառնալ եւ ակտիվորեն զբաղել է լողով։
Նա նաև հետաքրքրվել է սպորտային գիմնաստիկայով ու երկու սպորտաձևում էլ հաջողություններ է գրանցել։