Balmain ֆրանսիական բրենդի նոր հավաքածուն կներկայացնեն վիրտուալ Բարբին և Քենը

Balmain ֆրանսիական բրենդը ներկայացրել է իր համագործակցությունը «Mattel» ընկերության հետ։ Balmain նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուստենը նկարահանում է կազմակերպել վիրտուալ Բարբիի և Քենի մասնակցությամբ։
Տիկնիկների կերպարներն ամբողջացնում են 1945 թվականի արխիվային մոդելի մոտիվներով պատրաստված պայուսակները։

Ավելի վաղ բրիտանացի դիզայներ Ռիչարդ Կունինը Բարբին օգտագործել է իր աշուն-ձնեռ հավաքածուի ներկայացման ընթացքում։