Ջենիֆեր Գարները խոստովանել է, թե որ հեռուստանախագծում է երազում նկարահանվել

Դերասանուհի Ջենիֆեր Գարներն ասել է, որ սիրով կվերադառնար հեռուստատեսային արմատներին, եթե նկարահանվեր իր դերակատարմամբ Alias հեռուստանախագծի վերաթողարկված տարբերակը։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Դերասանուհին նշել է, որ կցանկանար ֆիլմում նորից նկարահանվել իր խաղընկերոջ՝ Բրեդլի Կուպերի հետ, որը հեռուստանախագծի առաջին երկու եթերաշրջաններում հանդես է եկել որպես առանցաքային, իսկ 3-րդ և 5-րդ եթերաշրջաններում՝ որպես երկրորդյական կերպար։
Հեռուստանախագծում դերասանուհին մարմնավորել է Սիդնի Բրիսթոու անունով լրտեսի, որը կրկնակի գործակալ է։
Հեռուստանախագիծը սկսվել է 2001 թվականին և ավարտվել 2006–ին։

Նշենք, որ դերասանուհին ամուսնացած է եղել հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքի հետ, որից երեք զավակ ունի՝ 15-ամյա Վիոլեթը, 12-ամյա Սերաֆինան և 8-ամյա Սամուելը։
Զույգն ամուսնալուծության մասին հայտարարել է 2016 թվականին, սակայն շարունակում է ջերմ և բարեկամական հարաբերություններ պահպանել։
Ջենիֆերն աջակցում է նախկին ամուսնուն՝ թմրամիջոցների դեմ պայքարում և նույնիսկ օգնել է նրան վերականգնողկան կենտրոնում բուժում ստանալ։ Երբ 2016 թվականին զույգը բաժանվում էր, 48-ամյա դերասանուհին ասել էր, որ կորցրել է աղջկա հարսանիքին ամուսնու հետ պարելու ցանկությունը։ Վերջերս, սակայն, Hollywood Reporter–ին տված հարցազրույցի ընթացքում, Ջենիֆերը ժպտացել է և ասել․ «Երբ մեր երեխաներն ամուսնանան մենք կպարենք։ Հիմա ես դա գիտեմ»։