Անցյալ տարին ծանր էր նորաձևության աշխարհի համար։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրադարձությունների ֆոնին Louis Vuitton-ը ամբողջ տարին շարունակել է իր գործունեությունը։
Օրերս Louis Vuitton-ը ներկայացրել է իր նոր հավաքածուն, որն աչքի է ընկել վառ գույներով։
Նշենք, որ Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը արդեն մեկ տարի է, ինչ թողարկում է թանկարժեք պաշտպանիչ դիմակներ։ Դրանց արժեքը 960 դոլար է:
Թվիթերյան օգտատերերին բարկացրել է դիմակի թանկարժեքությունն ու անօգուտ լինելը, նրանք վիրավորանքներ են հնչեցրել նորաձևության տան հասցեին:
Իսկ ընդամենը շաաբթներ առաջ Louis Vuitton-ը շոկոլադի խանութ է բացել։
Այն գտնվում է Տոկիոյում Louis Vuitton-ի նոր, յոթհարկանի շենքում։ Այնտեղ կարելի է գնել LV լոգոտիպով շոկոլադը։