«Դու ինձ համար նվիրված կնոջ օրինակ ես դարձել»․ Դավա Մանուկյանը ցուցադրաբար գովասանքներ է շռայլել Դարյա Պոլեյին

Հայտնի բլոգեր և ռեփեր Դավա Մանուկյանը ցուցադրաբար գովասանքներ է շռայլել իր պարի զուգընկերուհուն՝ Դարյա Պոլեյին, նրա գրառման տակ հուզիչ մեկնաբանություն թողնելով։
«Դու ինձ համար նվիրված կնոջ օրինակ ես դարձել, որը խնամքով և հարգանքով է վերաբերվում իր տղամարդուն և իր ընտանիքին։ Եվ, բացի այդ, դու պրոֆեսիոնալ ես քո գործում։ Ես միշտ ձեր կողքին եմ»,-գրել է Դավան։
Հետաքրքիր է, որ մեկնաբանությունն այն լուսանկարի տակ է, որտեղ Դարյան իր ամուսնու՝ պարող Ալեքսեյ Սիլդեի հետ է։
Մանուկյանի հուզիչ խոստովանությունը իրար է խառնել համացանցը և բարկացրել հետևորդներին։ Օգտատերերը կարծում են, որ այդպիսի խոստովանությամբ ռեփերը ցանկանում էր «կծել» նախկին սիրեցյալին՝ հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովային։

Հիշեցնենք, որ հունվարին Օլգա Բուզովան բառացիորեն ցնցեց հանրությանը, հայտարարելով, որ բաժանվում է սիրեցյալից, որի հետ ամուսնացել էր տարեսկզբին։ Նա հետևորդներին դիմեց խնդրանքով՝ բոյկոտել Դավային սոցցանցերում։