Christie’s-ն աճուրդի է հանել Պիկասոյի կտավներից երկուսը՝ նվիրված նկարչի սիրելի կանանց

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավներից երկուսը վաճառքի են հանվել. Christie’s-ի կազմակերպած աճուրդը տեղի կունենա մարտի 23-ին Լոնդոնում:
Առաջին նկարը, որը վաճառքի է հանվելու, պատկերվել է 1932 թվականին և գնահատվում է 9-15 մլն ֆունտ ստերլինգ (12,5-21 մլն դոլար): Կտավն աճուրդի տանն անվանում են «Մարիա Թերեզա Վալտերին նվիրված սիրով լի և ամենավառ կտավներից մեկը»: Մյուս նկարը նվիրված է և պատկերում է Պիկասոյի մյուս սիրուն՝ Ժակլին Ժաքին: Այս կտավը գնահատվում է 6-9 մլն ֆունտ (8.4-12.5 մլն դոլար): Այն պատկերվել է 30 տարի անց: «Պիկասոյի այս երկու խորհրդանշական կտավները միասին պատմում են 20-րդ դարի մեծագույն վարպետներից մեկի գեղանկարչական զարգացման մասին»,- ասված է աճուրդի տան հայտարարության մեջ: