Ռիհաննայի «Savage x Fenty» հավաքածուի սեքսուալ մոդելները

Ռիհաննան օրեր առաջ ներկայացրեց ներքնազգեստների իր առաջին բարեգործական հավաքածուն, որը սկսեցին քննարկել միլիոնավոր երկրպագուներ ու լրատվամիջոցներ:
Բանն այն է, որ հավաքածուն ներկայացրին առանձնահատուկ արտաքինով մոդելներ: Հիմա շատ բրենդներ են դիմում այս քայլին, ինչի շնորհիվ ձեռք են բերում մեծ պահանջարկ ու ճանաչում:

Սակայն սա առաջացրեց դժգոհություն բրենդի սիրահարների կողմից: Նրանց պնդմամբ՝ փարթամ կազմվածքով կանայք չեն կարող ներկայացնել ներքնազգեստի ողջ գեղեցկությունն ու սեքսուալությունը:

Գնալով շատ հանրահայտ բրենդներ ու նորաձևության տներ սկսում են համագործակցել նման մոդելների հետ՝ կոտրելով մինչ այդ եղած գեղեցկության ստանդարտները:
Այսպես վարվեց նաև հայտնի  plus size մոդել Էշլի Գրեմը, ում լողազգեստների հավաքածուն ներկայացրին բացառապես փարթամ կառուցվածքով ու շքեղ չափսերով մոդելներ:

Իսկ աժմ ձեզ ենք ներկայացնում Ռիհաննայի բրենդի plus size մոդելներին, ովքեր շատերին են ոգեշնչում՝ ապացուցելով, որ գեղեցկությունը սահմաններ չունի: