Սպիտակցի Հայկոյին սրտի կաթվածով տեղափոխել են հիվանդանոց

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, երեկ սրտի կաթված է ստացել և շտապ տեղափոխվել «Ատղիկ» բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ Հայկ Ղևոնյանի առողջական վիճակն այնքան վատ է եղել, որ հենց մեքենայի մեջ են սկսել նրան առաջին օգնությունը ցույց տալ:

Հայտնի է նաև, որ Հայկ Ղևոնդյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։