Դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանն «Արմենիա TV»–ի նոր եթերաշրջանում ներկայացնում է «Գարիկի երեկո» հումորային նոր նախագիծը, որը նկարահանվել է դեռևս ամռանը, երբ Արցախում չէին սկսվել պատերազմական գործողությունները։
Գարիկի նոր շոուի ժամանակ հեռուստադիտողները հետևում են ոչ միայն հայտնի գործընկերների հետ հումորային զրույցների, այլև տեսնում են զավեշտալի իրավիճակներ, որոնցում հյուրերը խաղում են՝ անկախ այն հանգամանքից դերասա՞ն են, թե՞ ոչ։
Առաջին թողարկումներին Գարիկը փորձությունների է ենթարկել մտերիմներին՝ նախ Սոնա Ռուբենյանը հայտնվեց «Կիսաբաց լուսամուտներում», իսկ այս անգամ Վաչեն է հայտնվում անհասկանալի իրավիճակում։
Ներկայացնում է նախագծի բեքսթեյջ լուսանկարները։