Հաջողություն երկար մազեր. Պենելոպա Քրուզը կտրուկ փոխել է սանրվածքը

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Պենելոպա Քրուզը փայլում էր, որպես Goya 2021 մրցանակաբաշխության հաղորդավար՝ երկար ֆիրմային շագանակագույն ալիքավոր վարսերով: Եվ, ահա, արմատական փոփոխություն: Ինստագրամում ամենահայտնի իսպանացի դերասանուհին հրապարակել է լուսանկար Lancôme գովազդային արշավի նկարահանումներից՝  նոր սանրվածքով: Ըստ երևույթին, գարնան գալուն պես Պենելոպայի սիրտն արտաքինի հետ կապված փոփոխություն է ցանկացել, և նա որոշել է նախապատվությունը տալ այս սեզոնի ամենատիտղոսակիր սանրվածքին՝ «բոբ-կարեին»։

Հարկ է նշել, որ Քրուզն ու նրա ստիլիստները միշտ շատ ուշադիր են բյութի-թրենդների նկատմամբ։ Պենելոպեն պարբերաբար և շատ հմտորեն, ինչպես քամելեոնը, ցուցադրում են իր սերը ոճափոխության հանդեպ։ Թվում է, թե բոլորովին վերջերս նա հայտնվել է հանրությանը հանդուգն մազափնջով, և ահա, մեկ այլ փոփոխություն:

Մասնագետները խոստովանում են, որ սևահերների համար նման սանրվածքը միշտ մի փոքր ավելի տպավորիչ է: Բավական է հիշել Ջենիֆեր Լոպեսի, Իրինա Շեյքի, Սելենա Գոմեսի և Օլիվիա Պալերմոյի օրինակները, որոնք տարբեր ժամանակներում իրենց համար ընտրել են նույնանման հարդարում։