Դերասանուհին մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ՝ դիմելով երկրի վարչապետին․ 18+ տեսանյութ

Ֆրանսիացի դերասանուհի Կորին Մասիերոն «Սեզար» կինոմրցանակաբաշխության ժամանակ բեմում մերկացել է։
Նա այս կերպ իր բողոքն է արտահայտել մշակույթի ոլորտի սահմանափակումների դեմ, որոնք սահմանվել են Covid 19 համավարակի պատճառով:
Միջոցառման հեռարձակումը վարել է Canal+-ը։
«Լավագույն կոստյումներ» անվանակարգում մրցանակ հանձնելու համար 57-ամյա դերասանուհին բեմ է բարձրացել մերկ` վրան գցած ավանակի տեսքով թիկնոց, որն ամբողջությամբ ներկված է եղել կարմիր՝ դրան արյունոտ տեսք հաղորդելու համար։

Բեմում դերասանուհին հանել է թիկնոցը. նրա մեջքին գրված է եղել․ «Չկա՛ մշակույթ, չկա՛ ապագա»։ Դերասանուհին դիմել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսին՝ մշակույթն իրենց վերադարձնելու կոչով։
«Վերադարձրեք մեզ մշակույթը, Ժա՛ն»,-գրված է եղել դերասանուհու մեջքին:
Նա հանդես է եկել ի պաշտպանություն այն արտիստների, որոնք անժամկետ ակցիա են անցկացնում Փարիզում և պահանջում, որ բացվեն մշակութային հաստատությունները։