Քրիստինա Ասմուսը ակնարկել է նոր հարաբերությունների մասին

Հունիսի վերջին 32-ամյա Քրիստինա Ասմուսը և 39-ամյա Գարիկ Խարլամովը հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին:
Չնայած շատ երկրպագուների հույսերին, այդ լուրը կատակ չէր:
Իր ինստագրամյան էջում Ասմուսը, վերջապես, հրապարակում է  կատարել՝ անդրադառնալով իր  անձնական կյանքին։ Դերասանուհին դիմել է հետևորդներին գրելով․ «Ես հակընդդեմ հարց ունեմ՝ ինչի՞ց եք եզրակացրել, որ ես ազատ եմ։ Ես ոչինչ չեմ ակնարկում, պարզապես ինչպես կարելի է թատրոնի կամ երեխայի մասին գրառումներով ինչ-որ բան ենթադրել։
Չնայած, ինչի մասին եմ խոսում․մինչ այժմ մարդիկ մտածում են, որ «Տեքստի» տեսարանն իսկական էր», – գրել է Ասմուսը։

Այդ պատասխանից երկրպագուները եզրակացրել են, որ Քրիստինայի սիրտը կրկին զբաղված է։ Սակայն դեռ կարծիքներ չկան, թե ով կարող է լինել նրա կողակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ինսայդերները հայտնել էին, որ Խարլամովը հանդիպում է դերասանուհի Յանա Կոշկինայի հետ: Սակայն Խարլամովն ու Կոշկինան այդպես էլ  ո՛չ հերքեցին,  ո՛չ էլ հաստատեցին այդ լուրերը։