Այս անտեսանելի դաջվածքները, իրականում, արվում են սպիտակ գույնով: Սրանք նուրբ են, անգամ էլեգանտ:
Եթե այսպիսի դաջվածքը ձեզ հոգնեցնի, դուք հեշտությամբ կկարողանաք ինչ-որ նոր դաջվածքով ծածկել այն:
Սպիտակ ներկով այսպիսի դաջվածքներն ավելի վտանգավոր են մաշկի առողջության համար, քան դաջվածքի մյուս տեսակները. բանն այն է, որ այս բաց գույնի մեջ կան այնպիսի միկրոօրգանիզմներ, որոնք կարող են չընդունվել մաշկի կողմից և առաջացնել բորբոքումներ:
Հիշեցնենք, որ հիմա շատ նորաձև են երկաթյա դաջվածքները, որոնց դեպքում մանր երկաթաջուր է ներարկվում մաշկի մեջ:
Նորաձև են նաև ֆոսֆորային դաջվածքները: Սակայն դաջվածքի բոլոր տեսակներն էլ վտանգավոր են :
Հետազոտությունները ցույց են տվել, որ դաջվածքների համար նախատեսված բոլոր ներկերը կարող են վնասակար նյութեր պարունակել, այդ թվում դենատուրատներ, սպիրտային բաղադրիչներ:
Առավել հաճախ հենց գունաներկը կարող է ուժեղ ալերգեն լինել: Դաջվածքից հետո ձեզ մոտ կարող է սկսվել մաշկային հիվանդություն կամ ալերգիա, որի դեմ դուք ողջ կյանքում պետք է պայքարեք, որովհետև դաջվածքն անդադար ակտիվացնելու է այդ առողջական խնդիրը: