Այս գիշեր (Երևանի ժամանակով) Լոս Անջելեսի Staples Center-ում տեղի ունեցավ «Գրեմմի» 63-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ արարողությունն անցկացվում էր ամեն տարի 1971 թվականից սկսած:
Այս անգամ միջոցառումը անցել է հիբրիդային ձևաչափով, բայց այն զերծ չմնաց կարմիր գորգի վառ ցուցադրություններից (ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ): Երեկոյի հաղթողներն էին Megan Thee Stallion-ը, ով մրցանակաբաշխությանը հայտնվել էր Dolce & Gabbana-ի զգեստով և Բեյոնսեն. երկու կատարողներն էլ շահեցին միանգամից մի քանի անվանակարգեր: «Տարվա ալբոմ»-ը ճանաչվեց Թեյլոր Սվիֆթի Folklore-ը, ով արարողության համար ընտրել էր Oscar de la Renta-ի ծաղկավոր զգեստ: Արարողությանը ներկա էին նաև Դուա Լիպան, Հարի Սթայլսը, Բիլլի Էյլիշը, Լիզոն, Հեյմ քույրերը և շատ ուրիշներ: Հյուրերի ամենահաջողված կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությունը:
Բիլլի Այլիշը՝ Gucci-ի զգեստով
Դուա Լիպան՝ Atelier Versace-ի զգեստով и Bvlgari-ի զարդերով
Հարրի Սթայլսը՝ Gucci-ով
Դեբի Նովան՝ Georges Chakra-ի զգեստով
Թեյլոր Սվիֆթը՝ Oscar de la Renta-ի զգեստով
Megan Thee Stallion-ը՝ Dolce & Gabbana-ով
Doja Cat-ը՝ Roberto Cavalli-ի զգեստով