Ծնվել է սուպերմոդել Կարլի Քլոսի և գործարար Ջոշուա Քուշների առաջնեկը (լուսանկար)

Ամերիկացի սուպերմոդել Կարլի Քլոսը և գործարար Ջոշուա Քուշները ծնողներ են դարձել։

35-ամյա գործարարը նախօրեին Ինստագրամում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով առաջնեկի ծննդյան մասին։

«Բարի գալուստ աշխարհ»,- երեխայի լուսանկարին կից գրել է նա։

Դեռևս հայտնի չէ երեխայի սեռը․ զույգը նաև չի հայտնել երեխայի անունը։

28-ամյա սուպերմոդելն իր առաջնեկով հղի լինելու մասին հայտնել էր հոկտեմբերին։ Զույգն ամուսնացել է 2018 թվականի հոկտեմբերին։

Նշենք, որ Ջոշուա Քուշները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների եղբայրն է․ նա ամուսնացած է Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի հետ։