«Երբ ծնվեցիր, նույն հույզերն ունեինք». Գրիգոր Դանիելյանի որդին լաց է եղել իր 4-ամյակին (տեսանյութ)

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի կրտսեր որդին՝ Ռոբերտոն, այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Ծնողներն Ինստագրամում տեսանյութ են հրապարակել, որում փոքրիկ հոբելյարը հուզվում և սկսում է լաց լինել այն ժամանակ, երբ հայրն ու եղբայրը՝ Ալբերտոն, տորթով և փուչիկներով տուն են մտնում՝ իրեն շնորհավորելու:

«Մեր Ռոբերտոն դարձավ 4 տարեկան: Շնորհավոր ծնունդդ, բալես: Մոտավորապես էս էմոցիաներն էլ մենք ունեինք, երբ դու ծնվեցիր: Շնորհակալ ենք Աստծուց, որ դու եկար ու լցրեցիր մեր կյանքը նոր գույներով»,- գրել է Գրիգոր Դանիելյանը:

Հռիփսիմե Ելինյանն էլ կատակել է, որ որդին հուզվել է այն պատճառով, որ մի տարի էլ մեծացավ. «Մեր կյանքի իմաստ, շնորհավոր ծնունդդ»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от ɢʀɪɢᴏʀ ᴅᴀɴɪᴇʟʏᴀɴ (@grigdan)