Արքայադուստր Եվգենիան Մայրերի օրվա առթիվ հրապարակել է որդու լուսանկարը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Եվգենիան նորածին որդուց նոր լուսանկար է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

30–ամյա արքայադուստրը, որը փետրվարի 9-ին մայր էր դարձել, իր համար առաջին Մայրերի օրվա առթիվ հրապարակել է որդու՝ Ավգուստի լուսանկարը և կից մակագրություն թողել․ «Ես ոգևորված եմ, որ Ավգուստի մայրն եմ և, ինչպես տեսնում եք, վայելում եմ իմ առաջին Մայրերի օրը։ Լուսանկարում փոքրիկը սպիտակ գլխարկով և վերնահագուստով է։

Սրանից բացի, Եվգենիան հրապարակել է նաև 1990 թվականի լուսանկար, որում ինքն է մայրիկի՝ 61–ամյա Սարա Ֆերգյուսոնի հետ և գրել․ «Ես նաև շնորհավորում եմ մայրիկիս մեր 1990 թվականի լուսանկարով։ Դու ինձ շատ բան ես սովորեցրել։ Շնորհավոր բոլորի Մայրերի օրը»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 9-ին Լոնդոնի Փորթլենդ հիվանդանոցում ծնվել էր արքայադուստր Եվգենիայի և ամուսնու՝ Ջեք Բրուսբանքի առաջնեկը, որը 11-րդն է գահի ժառանգորդների ցանկում։ Զույգը երեխային անվանել է ի պատիվ Վիկտորյա թագուհու ամուսնու՝ արքայազն Ալբերտի (Ալբերտ Ֆրանց Ավգուստ Էմանուիլ Սաքսեն Կոբուրգ Գոթացի)։

Բրիտանիայի թագավորական ընտանիքը տոնել է Մայրեր օրը, որի շրջանակներում արքայազն Ուիլյամի զավակները շնորհավորական բացիկներ են պատրաստել արքայադուստր Դայանայի համար։