«Իմ կյանքի ամբողջ ողբերգությունն այն է, որ ես այլ կերպ էի պատկերացնում աշխարհն ու մարդկանց»․ Լիլիթ Բասյանի անկեղծ գրառումը

Սննդաբան Լիլիթ Բասյանը որդու՝ Ալեքսի հետ նոր ֆոտոշարք է անցել, որից լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և անդրադարձել հարցին, որ իր աչքերում միշտ տխրություն կա։
«Կարդացեք իմ կյանքի պատմությունը: Աչքերը հոգու հայելին են, և դա հենց այդպես է: Հաճախ իմ հետևորդներն ասում են, որ իմ աչքերում տխրություն կա: Այո, հենց այդպես է, այնտեղ մեծ տխրություն և թախիծ կա՝ իրավիճակներ, հեղաշրջումներ, ողբերգություններ։ Իմ կյանքի ամբողջ ողբերգությունն այն է, որ ես այլ կերպ էի պատկերացնում աշխարհն ու մարդկանց: Իմ ուղեղը չի կարող ընդունել կյանքի արդարությունը: Անկեղծ, ես մինչև հիմա պայքարում եմ իմ մտքերի հետ։
Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է ինչ-որ մեկին վիճակված տեսնել այս աշխարհը, իսկ ինչ-որ մեկը կույր է ծնվում: Իմ գլխում չափազանց շատ հարցեր կան և չափազանց շատ է պայքարն անարդարության դեմ: Միակ բանը, որը ես ձեռք եմ բերել այս ընթացքում, երախտագիտությունն է»,-գրել է նա և հավելել, որ սկսել է շնորհակալ լինել իր ապրած ամեն օրվա համար:

«Ես ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուրը սովորի գնահատել իր կյանքը և դադարի բողոքել: Պարզապես պատկերացրեք, որ դուք այն արևն եք, որը պետք է տաքացնի այս աշխարհը»,-գրառումը եզրափակել է Լիլիթը։