Մորգենշտերնը Ալֆա-բանկում նշանակվել է բարձր պաշտոնի․ մանրամասներ

Ալֆա-բանկը աշխատանքի է ընդունել ռուս ռեփեր Ալիշեր Մորգենշտերնին ՝ ստեղծելով հատուկ նրա համար երիտասարդության հետ աշխատանքի բաժնի տնօրենի հաստիքը: Այս մասին РБК -ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
Ալֆա-բանկի՝ մարքեթինգի և հաղորդակցման բաժնի տնօրեն Ալեքսեյ Գիյազովը հավատացրել է, որ աշխատանքի նկատմամբ ռեփերը բավականին լուրջ է տրամադրված։
Մորգենշտերնը խոստացել է ամեն օր լինել գրասենյակում, ինչպես բոլորը, մասնակցել հանդիպումներին և զեկուցել արդյունքների մասին։
Գիյազովի խոսքով ՝ արտիստի առջև առաջադրանք է դրված՝ ներգրավել առնվազն 100 հազար նոր հաճախորդների:
Ալֆա-բանկում նշել են, որ կազմակերպության համար Ալիշերի առաջին տեսահոլովակը օգնել է ներգրավել շուրջ 25 հազար հաճախորդների:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) գործ է հարուցել Մորգենշթերնի մասնակցությամբ Ալֆա-բանկի հոլովակի պատճառով, որը կոչվում է «Клип за 10 лямов»։
Ծառայությանը դուր չի եկել բանկի աշխատակիցների կերպարը, որոնք հայտնվել են «չափազանց անկեղծ» բացվածք ունեցող վերնաշապիկներով, ինչի հետևանքով «երևում է ներքնազգեստը»: «Գովազդում ստեղծված կերպարը հակասում է բանկի աշխատակիցների իրական կերպարին»,-հայտարարել է ԴՀԾ-ն: