«Ինչո՞ւ չես ամուսնանում»․ Լյուսի Հայրապետյանի անկեղծ պատասխանը

Դերասանուհի և հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը, ով հանդես է եկել «Եղբայրներ», «Ֆուլ հաուս», «Կենտ զույգը» նախագծերում, իր ինստագրամյան էջում կիսվել է նոր գրառմամբ՝ պատասխանելով, թե ինչու չի ամուսնանում։

«Ժամանակի հետ հասկանում ես,որ կողքիդ մարդուն կարող ես դարձնել հավատարիմ, մաքրասեր, ազնիվ, բայց կան բաներ, որ շատ ավելի կարևոր են դարձել:
Պետք է ուզես նրան գրկել, նրա հետ քնել ու արթնանալ՝ հանգիստ ու խաղաղ, ու նա պետք է չարգելի քեզ լինել գեղեցիկ ու խնամված՝ տանը, թե դրսում:
Ու սա չես սովորեցնի ու չես փոխի: Հասկանում ես, որ ուժեղ տղամարդը մի ձեռքով 10 հրում անողը չէ, այլ նա, ով կարողանում է պահպանել իր կնոջ գեղեցկությունը, ով ուժեղ է իր ընտրությամբ ու որոշմամբ՝ լինել աչքի ընկնող կնոջ կողքին:
«Ես բավականաչափ վստահ եմ ինձ վրա, որպեսզի վստահ լինեմ քեզ վրա»` թող ձեզ էլ ասեն. հաճելի բան է:
Ուժեղ տղամարդը խանդի տեսարան չի սարքում, համաձայնեք, այլ ինքնավստահ հետևում է, թե ինչպես է փայլում իր կինն իր կողքին: Չէ՞ որ անշուք ու փշոտ վարդի փոխարեն հենց նա է գերադասել քեզ՝ ավելի լավն ու գրավիչը: Նա ունեցել է այլընտրանք…

Ուժեղը նա է, ում կինը չի արտասվում եւ չի զգում իրեն անպիտան ու անտեսված:
Նա է, ով չի ամաչում համբուրել՝ ասելով «սիրում եմ», որովհետև դա չի որակվում որպես թուլություն:
Ուժեղ տղամարդը գիտի, որ երեխային գրկելն ու «դու իմ աշխարհն ես» ասելն ավելի կարևոր է, քան աշխարհի ամենաթանկ նվերները:

Փաստորեն ամեն ինչ շատ ավելի բարդ ու պարզ է, քան դու գիտեիր, որովհետև դու կընտրես նրան, ում կողքին չես թառամի ու կծաղկես էլ ավելի վառ:
Որովհետև հասկացել ես, որ ուժեղը նա է, ով գիտի, որ իր ծաղկին ուզելը չի նշանակում ունենալ նրան,
նրանից հոտ քաշելը չի նշանակում պոկել նրան, ու մշտապես նրան հիշելը չի նշանակում լինել նրա կողքին:

Հասկացել ես,որ ամուսնությունը կյանքի իմաստ չէ, այլ ընթացք ու սկիզբ՝ նորի ու լավի, այլ ոչ վերջին քայլ կամ կյանքի գերնպատակ: Հասկանում ես, որ առանց սեր չկա իմաստ, որովհետև 1 շաբաթից ավելի չես դիմանա մի բանին, որը քեզ չի երջանկացնում…
Որ զոհողությունն ինքնախաբեություն է ու արդարացում միայն, եթե իհարկե հիմար ու մազոխիստ չես…
Սա, իհարկե, իմ կարծիքով

Բայց մի բան հաստատ. երբ մի օր ձեզ էլ ասեն արդեն ծեծված խոսքերը՝ «Ախր ի՞նչդ ա պակաս, ինչի՞ չես պսակվում, ախր ժամանակն ա է», ինքներդ ձեզ կամ նրանց կարող եք համառոտ պատասխանել.
«Ոչինչ էլ պակաս չէ, ճիշտ հակառակը։
Ես գնահատում եմ ինձ ու կարևորում իմ կողքին ճիշտ մարդու լինելու և ինձ վայելելու մենաշնորհն ու կարևորությունը»

Հ.Գ. Տղամարդիկ, կինը խելացի ծաղիկ է.  նրան կարելի է գողանալ, միայն եթե նա ինքը դա ուզի ու թույլ տա»,- գրել է նա։