«Ալիսը հրաշքների աշխարհում». Dior-ը ներկայացրել է իր նոր հավաքածուն

Փարիզյան Château de Versailles-ում օրեր առաջ տեղի է ունեցել Dior նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը, որը ստեղծվել է Մարիա Գրացիա Կյուրիի ղեկավարությամբ:
Վերջին ամիսներին դիզայները սկսել է ոգեշնչում փնտրել դիցաբանության մեջ, այդ է պատճառը որ բրենդի նոր հավաքածուի ցուցադրությունը նման էր հեքիաթային ներկայացման:
Մոդելները քայլում էին պոդիումի վրա՝ նման «Հայելիների սենյակի», որն իդեալական լրացում էր «Ալիսը հրաշքների աշխարհում» ոճի զգեստների համար:
Ներկայացնում ենք Dior FW21 հավաքածուի ամենատպավորիչ հանդերձանքները: