Ամերիկյան իրապատում շոուի աստղ և գործարարուհի Քորթնի Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում՝ տպավորելով երկրպագուներին:
Ինչպես գրում է Корреспондент-ը, սոցցանցի օգտատերերին հիացրել է Քարդաշյան քույրերից ավագի տեսքը. Քորթնին ներկայացրել էր ոսկեգույն բիկինիով՝ նստած լողավազանի մոտ, ինչպես նաև ջրում լողալիս:
«Իմ երջանիկ վայրը»,- լուսանկարներին կից գրել է Քորթնին: Նրա հրապարակումն ավելի քան 2.5 մլն «լայք» է հավաքել: Մեկնաբանություններում երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել՝ Քորթնիին անվանելով «ամենագեղեցիկը Քարդաշյան քույրերից»:
«Ամենահետաքրքիրը բոլոր Քարդաշյան-Ջեներներից», «Ամենամեծն է, բայց և ամենագեղեցիկը», «Ցույց տվեց բոլոր քույրերին՝ ով է այստեղ գլխավորը»,- նկատել են երկրպագուները: