Միջազգային հեղինակավոր մրցույթի հաղթող է ճանաչվել «Գլխիվայր աշխարհ» (The World Is Going Upside Down) խոսուն անվանումով լուսանկարի հեղինակը։
Ամեն տարի World Nature Photography Awards մրցույթին փառաբանում են աշխարհի լավագույն նատուրալիստ-լուսանկարիչներին, միաժամանակ հարգանքի տուրք մատուցելով բնության գեղեցկությանը։ 2021 թվականին մրցույթի կազմակերպիչները ծրագրում են յուրաքանչյուր մասնակցի համար մեկական ծառ տնկել։
Մրցույթը բաղկացած է 13 անվանակարգերից՝ բնապատկեր, կենդանիներ, ֆոտոլրագրություն, մարդու ու բնության փոխազդեցություն և այլն։
Ինչպես նշում են կազմակերպիչները, անցած 2020 թվականը շատերի համար ծանր տարի էր, սակայն ոչինչ չէր կարող խանգարել մարդուն հիանալու շրջակա աշխարհի ու բնության գեղեցկությամբ։
Երևակայությունը ցնցող լուսանկարչական գլուխգործոցները դիտեք մեր ընտրանիում։