Դերասանուհի, երգչուհի Աննա Դավլաթյանը Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր լուսանկարը և կից գրառում կատարել՝ հայտնելով, թե ինչու են դստերը Կարինա անվանակոչել։
«Կարինա․․․ Երբեք չեմ անդրադարձել, իսկ հիմա ասեմ, թե ինչու հենց Կարինա։ Կարինա անվանել ենք ի հիշատակ Դավիթի մայրիկի, որի համար ես շատ ուրախ եմ։ Եվ ինձ շատ դուր է գալիս այդ անունը։ Չգիտես՝ ինչու այդ անունը ասոցացնում եմ գրքի հերոսուհու անվան հետ։ Իսկ ձեր բալիկների անունն ինչպե՞ս է»,- գրել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Աննան, Դավիթ Աղաջանյանը և իրենց դուստը մեկնել էին Եգիպտոս՝ հանգստի նպատակով։