Ալեքս Ռոդրիգեսը մեկնել է ԴՀ, որտեղ Ջենիֆեր Լոպեսը նկարահանումների է մասնակցում (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի փեսացուն՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն՝ վերամիավորվելու հարսնացուի հետ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Բեյսբոլի նախկին խաղացող 45-ամյա Ռոդրիգեսը տեսանյութ է հրապարակել Կարիբյան ծովից և կից գրել․ «Ուրախ երկուշաբթի։ Նոր շաբաթ, նոր օր։ Դեպի առաջ, դեպի վեր»։ Ռոդրիգեսը տեսանյութում նշել է 51-ամյա Ջենիֆեր Լոպեսին, որը Դոմինիկյան Հանրապետությունում մասնակցում է նոր Shotgun Wedding ֆիլմի նկարահանումներին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր, որ Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, բաժանվել են։ UsWeekly ամսագրի աղբյուրն ասել էր, որ Ռոդրիգեսը գտնվում էր Մայամիում և պատրաստվում էր բեյսբոլի խաղերին, իսկ Լոպեսը մասնակցում է նոր ֆիլմի նկարահանումներին՝ Դոմինիկյան Հանրապետությունում։ Ենթադրվում էր, որ զույգի բաժանման պատճառը Ռոդրիգեսի հարաբերություններն են հեռուստաաստղ Մեդիսոն Լըքրոյի հետ։ Նրանց հեռախոսազրույցների մասին հայտնի էր դարձել փետրվարին՝ հակառակ նրան, որ հեռուստաաստղն ամուսնացած է։ PageSix–ին տված հարցազրույցում Լըքրոն ասել է, որ իրենք շփվում են, սակայն այդ հարաբերություններն «անմեղ» են և հավելել, որ նրանք երբեք չեն հանդիպել, այ պարզապես զրուցել են հեռախոսով։ Նա պնդել է, որ Ռոդրիգեսը երբեք չի դավաճանել Ջենիֆերին։