Victoria’s Secret-ի ամենասեքսուալ մոդելներից մեկը՝ հայ լուսանկարչի իրականացրած ֆոտոշարքում

Victoria’s Secret-ի հայտնի «հրեշտակ» Ստելա Մաքսվելը հերթական անգամ փայլել է հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի ֆոտոօբյեկտիվում: Լուսանկարիչն Instagram-ի իր էջում տեղադրել է մոդելի հետ նոր աշխատանքի արդյունքը:
Դավիթ Մուշեղյանն ու Ստելա Մաքսվելը վաղուց են համագործակցում: Տարիներ առաջ նա և Ստելան նույնիսկ այցելել են Հայաստան, որտեղ մոդելը ռուսական Vogue-ի համար լուսանկարվել է հայկական տարազով: