Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը փոքր հատված է հրապարակել իր նոր՝ «Electric Yerevan» («Էլեկտրիկ Երևան») երգից, որի պրեմիերան տեղի է ունենալու մարտի 19-ին:
Երգը տեղ է գտել «Elasticity» մինի ալբոմում:
«Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տեսանյութին կից գրել է Թանկյանը:
«Հայաստանը և Արցախն ունեն հանուն արդարության և ժողովրդավարության իրականացված բողոքի շարժումների հարուստ պատմություն, ու չնայած Հայաստանում և Արցախում տիրող տրավմատիկ իրավիճակին՝ մենք պետք է հպարտ լինենք մեր դասերով, որոնցով կարող ենք կիսվել ողջ աշխարհի մարդկանց հետ»,- հավելել է երգիչը:
1/2 – Here’s a teaser of “Electric Yerevan” from the Elasticity EP. It was written in 2015 inspired by the Electric Yerevan protests in Armenia where people reacted to a proposed hike in electricity prices by the government. The price hike was scrapped and the people prevailed. pic.twitter.com/9MLe4zVUdk
— Serj Tankian (@serjtankian) March 15, 2021