«Կարծում եմ՝ այս տարին բարդ էր շատ մարդկանց համար, բայց այն նաև հնարավորություն էր՝ մեր կյանքում պարզ բաները գնահատելու համար». Քիմ Քարդաշյան

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իրապատում շոուի վերջին եթերաշրջանի պրեմիերայի նախաշեմին զրուցել  է Good Morning Vogue-ի հետ՝ 2020-ն անվանելով «մարտահրավերային տարի»։
«Կարծում եմ՝ այս տարին բարդ էր շատ մարդկանց համար, բայց այն նաև հնարավորություն էր՝ մեր կյանքում պարզ բաները գնահատելու համար»,- ասել է 40-ամյա հեռուստաաստղը։
Քարդաշյանը, որը շաբաթներ առաջ ռեփ կատարող Քանյե Ուեսթից բաժանվելու համար ամուսնալուծության հայց էր ներկայացրել, հայտնել է, որ «փորձում է երևույթներին դրական տեսանկյունից նայել»։

«Չնայած այն փաստին, որ 2020-ը մարտահրավերային տարի էր, այն նաև վերականգնման, ստեղծագործելու, ընտանիքիս հետ շատ ժամանակ անցկացնելու տարի էր․ երեխաներիս հետ անցկացրած ժամանակն անգնահատելի էր։ Դա իսկապես գեղեցիկ էր»,- հավելել է Քարդաշյանը։
Հեռուստաաստղը նաև հայտարարել է, որ իրավաբանի որակավորում ստանալու համար դեռևս պետք է ուսանի երկու տարի, որից հետո կկարողանա քննություններ հանձնել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քանյե Ուեսթը խզել է Քիմ Քարդաշյանի հետ կապերը և նրա հետ շփվում է միայն «երրորդ անձանց միջոցով»։