Տղամարդը նիհարել է ավելի քան 100 կիլոգրամ և բացահայտել արագ քաշ կորցնելու գաղտնիքը (լուսանկար)

Ավելորդ քաշ ունեցող սինգապուրցի տղամարդը 126 կիլոգրամ է կորցրել և խորհուրդներ տվել նիհարել ցանկացողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական Mothership հրատարակությանը:

Մոտ 200 կիլոգրամ քաշ ունեցող Ռիզ Ֆոքսը սկսել է հետևել կատոգենային սննդակարգին, ինչը ենթադրում է շատ սպիտակուցների, յուղոտ սննդի,  բայց չափազանց քիչ ածխաջրերի օգտագործում:

Արդյունքում, Ֆոքսը բավականաչափ էներգիա ունի ֆիզիկական գործունեության համար: Նիհարելուց հետո տղամարդը աշխատանքի է ընդունվել սննդի առաքման ծառայությունում՝ որպես առաքիչ։ Կյանքի և սննդակարգի սովորությունների փոփոխությունները թույլ են տվել, որ տղամարդը մեկ տարվա ընթացքում կորցնի ավելի քան հարյուր կիլոգրամ: