Էլթոն Ջոնը Վատիկանին մեղադրել է կեղծավորության մեջ. պատճառը գեյ-ամուսնությունների արգելումն է

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Վատիկանին մեղադրել է կեղծավորության մեջ այն բանից հետո, երբ հավատքի վարդապետության Միաբանությունը (CDF) հիշեցրել է գեյ-ամուսնությունների մեղսավորության մասին: Այս թեմայով գրառումը նա հրապարակել է իր Ինստագրամի իր էջում։

Արտիստին զարմացրել է կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումը։ «Ինչպես կարող է Վատիկանը հրաժարվել օրհնել նույնասեռ ամուսնությունները՝ անվանելով դրանք մեղսավոր, բայց միևնույն ժամանակ «Ռոկետմենում» միլիոնավոր դոլարների ներդրումներից ուրախությամբ շահույթ ստանալ՝ ֆիլմ, որում փառավորվում է Դևիդի հետ ամուսնությունից իմ երջանկությունը։ #Երեսպաշտություն», – գրել է երգիչը։

2019 թվականի հունիսին վարձույթում հայտնվել է Էլթոն Ջոնի կյանքի մասին պատմող «Ռոկետմեն» ֆիլմը։ Ռուսական տարբերակից անհետացել են դրվագներ, որոնցում առկա են համասեռամոլների համբույրներն ու անկողնային տեսարանները, ինչպես նաև թմրանյութերով դրվագները: Ֆիլմի վարձույթով զբաղվող «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունում հայտարարել են, որ կադրերը կտրվել են «Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխանելու պատճառով»: Երաժիշտը քննադատել է նման որոշումը՝ հայտարարելով, որ կինոնկարի օրիգինալ տարբերակը ճշմարտացիորեն արտացոլում է նրա արտասովոր կյանքը: