Marvel-ում կհայտնվի նոր համասեռամոլ «Կապիտան Ամերիկա»

Marvel-ի կոմիքսներում կհայտնվի նոր հերոս` համասեռամոլ «Կապիտան Ամերիկա»-ն: Այս մասին հայտնում է Screen Rant պորտալը:

Պատանի հերոսը կկրի Աարոն Ֆիշեր անունը: Նրան հնարավոր կլինի տեսնել «Կապիտան Ամերիկայի Միացյալ Նահանգները» շարքում, որի հեղինակն է Քրիստոֆեր Քենթվելը:

Ըստ նոր կոմիքսի սյուժեի՝ Կապիտան Ամերիկայից ​​գողանալու են իր վահանը, որից հետո նա ճանապարհորդելու է ամբողջ երկրով մեկ ՝ գտնելու մեղավորին: Ճանապարհին հերոսը կհանդիպի իրենց «Կապիտաններ» կոչող մի խմբի, որի անդամները տարբեր ժամանակներում փորձել են սիրելի սուպերհերոսի կերպարը:

Ըստ կոմիքսների համահեղինակ Ջոշ Տրուխիլոյի՝ Ֆիշերի կերպարը ոգեշնչվել է ակտիվիստներից և հասարակ մարդկանցից, ովքեր պայքարում են իրենց կյանքի համար: Ըստ Տրուխիլոյի՝ դեռահասը խոսելու է ճնշվածների ու մոռացվածների փոխարեն: