Տրանսգենդեր դերասան Էլիոթ Փեյջը Time-ին տված հարցազրույցում խոսել է կրծքերի հեռացման մասին։
«Դա ամբողջովին փոխեց իմ կյանքը»,- ասել է նա:
Նա բացատրել է, որ հենց վիրահատությունն է իրեն օգնել վերջապես ճանաչել իրեն և իրեն հարմարավետ զգալ մարմնի մեջ:
Փեյջը նշել է, որ դեռ երեխա ժամանակ՝ 9 տարեկան հասակում, երազել է տղա դառնալու մասին և այդ մասին հարցրել է իր մորը:
Նրա խոսքով ՝ համաճարակի պատճառով ինքնամեկուսացումը իրեն օգնեց ընդունել իր տրանսգենդերային ինքնությունը:
2020-ի դեկտեմբերի սկզբին դերասանուհի Էլեն Փեյջը հայտարարեց, որ գտնվում է սեռափոխության փուլում և փոխում է իր անունը՝ դառնալով Էլիոտ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էլիոթ Փեյջը դարձել է Time-ի շապիկին հայտնված առաջին տրանսգենդեր տղամարդը: