Քայլի Ջեններն իր մանկությունից արխիվային լուսանկար է հրապարակել՝ իրեն համեմատելով 3-ամյա դստեր հետ

Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջենները հրապարակել է իր և դստեր լուսանկարների կոլաժը, գրում է Daily Mail-ը։

23-ամյա հեռուստաաստղի՝ Ինստագրամի Stories հատվածում հրապարակված լուսանկարում Ջենները 3 տարեկան է․ նույն տարիքին է նաև նրա դուստրը՝ Սթորմի Ուեբսթերը։

Նշվում է, որ Սթորմիի լուսանկարն արվել է անցյալ ամիս՝ վերջինիս ծննդյան տոնակատարության ժամանակ: Երկրպագուները շտապել են նկատել, որ 3-ամյա Սթորմին չափազանց նման է մորը։

Նշենք, որ Քայլի Ջենների դստեր հայրը ռեփեր Թրևիս Սքոթն է։ Զույգը բաժանվել է 2019-ի աշնանը, սակայն ԶԼՄ-ները հաղորդում են, որ նրանք ջերմ հարաբերություններ են պահպանում և միասին շատ ժամանակ են անցկացնում։