Սթրիթ լուսանկարներ․ Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել վերջերս իրականացրած իր ֆոտոշարքից։ Սթրիթ լուսանկարներում դերասանուհին ներկայացել է ոճային հետաքրքիր կերպարում՝ իր լուքն ամբողջացնելով գլխարկի և արևային ակնոցի միջոցով։

Վերջին շրջանում Մարինկան հաճախ է նոր ֆոտոշարքեր իրականացնում, որոնց հիմանական մասի հեղինակը լուսանկարիչ Միլեն Մանուկյանն է։

Նշենք, որ այս շրջանում Մարինկա Խաչատրյանը նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, որ արդեն այս շաբաթ երկարատև դադարից հետո վերադարձել է հեռուստաէկրաններ։