Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը Gucci նորաձեւության տան ցուցադրությանը մասնակցելուց հետո արթնացել է հայտնի, մասնակցել է Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի շրջանակում Dalood-ի ցուցադրությանը, նկարահանվել է իտալական Grazia ամսագրի համար։
«Գուչիի հայ մոդել» բնորոշումն արդեն մեկուկես տարի է՝ ուղեկցում է նկարչուհի Արմինե Հարությունյանին, այժմ մոդելային ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն լսարանի ուշադրությունը նրա կերպարի հանդեպ չի պակասում։
Մոդելը պարբերաբար ինքնատիպ լուսանկարներ է հրապարակում, որոնք մշտապես մեծաթիվ հավանումներ ու մեկնաբանություններ են հավաքում։