Գաղտնիք չէ, որ մեզ շրջապատող տեխնոլոգիաները, ճարտարապետությունը և գրեթե ամեն բան ստեղծվում է բնության զանազան տարրերի նմանությամբ, գրում է Bored Panda-ն, նշելով՝ հենց բնությունն է ոգեշնչել Ջիլ Շերմանին հեղինակել նմանը չունեցող զգեստներ, որոնք նորարություն են նորաձևության ոլորտում:
Նշվում է՝ fashion.biologique ինստագրամյան միկրոբլոգի հեղինակ, մոդելավորող Ջիլ Շերմանն իր բլոգում հաճախ է հրապարակում իր պատրաստած հագուստները, որոնք հիշեցնում են մեզ շրջապատող կենդանիներին կամ փոքրիկ դետալներ բնությունից: Դրանց նմանությունն այնքան ակնառու է, որ չնկատելն ուղղակի անհնար է:
Ստորև ներկայացնում ենք համապատասխան ֆոտոշարքը: