«Իմ կյանքի առաջին սերն ուղարկել էր այս երգն ինձ CD-ով, երբ 14 տարեկան էի»․ Իվետա Մուկուչյանը՝ առաջին սիրո մասին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում շքեղ կերպարում է։Հրապարակված կադրերն արվել են երգչուհու «Կենացդ խմեմ» տեսահոլովակի նկարահանման ընթացքում։
Երգչուհին շքեղ կերպարում է, իսկ դիմահարդարումն ընդգծել է գեղեցկությունը։
«Հանկարծ այնպես ստացվեց, որ իմ սիրային բոլոր երգերը քո մասին դարձան…»,- մեկնաբանություններում գրել է նա։
Իվետան նաև հայտնել է երկրպագուներին, որ «Կենացդ խմեմ» երգն իրեն ուղարկել է իր առաջին սերը տարիներ առաջ։
«Իմ կյանքի առաջին սերն ուղարկել էր այս երգն ինձ CD-ով, երբ 14 տարեկան էի: Այս երգն այն բոլոր անկեղծ զգացողությունների մասին է, որոնց միջով անցնում ենք, երբ մեր սիրտն ընտրում է մեկին»։
Երկրպագուներին բավականին հետաքրքրել է երգչուհու խորհրդավոր գրառումը․նրանք անհամբերությամբ սպասում են, որ Իվետան կխոստովանի, թե իրականում, ում են նվիրված իր ստեղծագործությունները։