BTS խումբն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

Հարավկորեական BTS փոփ խումբը ռեկորդ է սահմանել YouTube-ում 2020 թվականին թողարկած Dynamite հիթի պրեմիերայից ի վեր երաժշտական տեսանյութի միաժամանակյա դիտումների քանակով: Dynamite տեսահոլովակը միաժամանակ դիտել է ավելի քան 3 մլն օգտատեր:
Մեկ օրում հոլովակը 101,1 մլն դիտում էր հավաքել: Ներկայում դիտումների թիվը գերազանցել է 929 մլն-ը:
BTS խմբի մասնակիցները պաշտոնապես ընդգրկվել են Գինեսի համաշխարհային ռեկորդերի գրքում։

Ամերիկյան NME պարբերականը նշում է, որ թեև տեսահոլովակը հրապարակվել է նախորդ տարվա օգոստոսին, Գինեսի գրքի ներկայացուցիչները ստիպված էին դիտումների քանակի վերաբերյալ պաշտոնական հաստատման սպասել YouTube-ից:
Անցյալ տարի ռեկորդների գրքից հայտնել էին, որ տեսահոլովակը ռեկորդ է սահմանել նաև տեսահոսթինգում 24 ժամում ունեցած դիտումների քանակով: