Լատվիայի մշակութային գործիչներն Ադրբեջանին կոչ են անում արագացնել զոհերի մարմինների և հայ գերիների վերադարձը

Լատվիայի 50-ից ավելի հայտնի արվեստագետներ, մտավորականներ ու մշակութային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստանին: Տեղեկությունը հայտնում է Լատվիայում, Լիտվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։
Այս մասին հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունը։

«Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:

Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը:

Վիկտորս Ավոտինչ – բանաստեղծ, հրապարակախոս
Ինարա Բելինկայա – գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր
Դանա Բիորկա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն
Ինգունա Ցեպիտե – գրող, հրատարակիչ
Դիանա Դիմզա Դիմմե – նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար
Ինա Դրուվիետե – Լատվիայի համալսարանի մանկավարժ
Անդրիս Ֆրեյբերգս – բեմադրող, մանկավարժ
Լաորիս Գունդարս – սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
Րաֆի Խարաջանյան – արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր
Ալվիս Հերմանիս – օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն
Նորա Իկստենա – գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
Իլզե Յաունալկսնե-Ռեդերե – լրագրող
Վիեստուրս Կայրիշ – ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր
Ռեզիյա Կալնինյա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր
Անդրիս Կալնոզոլս – գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան
Հայկ Կարապետյան – ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր
Ագրիտա Կիոպա – Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր
Մարինա Կոստենեցկայա – գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
Պետերիս Կռիլովս – կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
Ռոլանդս Կրոնլակս – Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ
Մայա Կուլե – բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր
Զիգմարս Լիեպինշ – կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)
Անդրա Մանֆելդե – գրող
Էվիյա Մարտինսոնե – օերային երգիչ
Արթուրս Մասկատս – երգահան
Ագնեսե Մեյերե – լրագրող
Յուրիս Միլլերս – պրոդյուսեր
Յանիս Նորդս – ֆիլմի ռեժիսոր
Կարինե Պարոնյանց – նկարիչ
Կրիստինե Պաստերնակա – հագուստի դիզայներ
Գեորգս Պելեցիս – երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր
Յուրիս Պոշկուս – ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ,
Ելենա Պրիվալովա – երգեհոնահար, երաժշտագետ
Այնարս Ռոզե – տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ
Կրիստիանս Ռոզենվալդս – հասարակայնության հետ կապերի մասնագետ
Այնարս Ռուբիկիս – դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար
Դավիս Սիմանիս – ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ
Օյարս Սպարիտիս – ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ
Ինգա Սպրինգե – լրագրող
Անդրիս Սպրուդս – Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն
Բաբկեն Ստեփանյան – նկարիչ
Բայբա Ստրաուտմանե – լրագրող
Ռեյնիս Սուհանովս – բեմադրող, թատրոնի ռեսժիսոր
Օլեգս Շապոշնիկովս – թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն
Անդրեյս Շավրեյս – լրագրող
Գատիս Շմիտս – կինոյի և թատրոնի ռեժիսոր
Խորեն Ստալբե – երգիչ
Լեոնս Տայվանս – Լատվիայի համալսարանի պրոֆեսոր
Սոնորա Վայցե- օպերային երգչուհի
Պետերիս Վասկս – երգահան
Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր
Դացե Վիգանտե – գրող
Մառա Զալիտե – գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։