Քրիստինա Եղոյանը լուսանկարներ է հրապարակել մեղրամսից

Իր ինստագրամյան էջում դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը կիսվել է մեղրամսից լուսանկարներով։
«Հուսանք Հայաստանում ևս շուտով կլինի հաճելի արևային եղանակ։
Խոստացեք, որ այս երեկոն հետաքրքիր ու ներդաշնակ եք անցկացնելու»,- լուսանկարներին կից գրել է Քրիստինան:
Ինչպես արդեն հայտնել էինք,  Քրիստինա Եղոյանը մարտի 10-ին ամուսնացել է։ Զույգն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պսակադրվելուց հետո հարսանեկան խնջույքը կազմակերպել է ռեստորանային համալիրներից մեկում։ Երեկոն վարել է Սամվել Գրիգորյանը։
Քրիստինայի ընտրյալը գործարար Սիմոն Խաչատրյանն է։ Նա սովորել է Թատերական ինստիտուտում, այժմ բնակվում է Մոսկվայում։