Թինա Կունակին ներկայացրել է Gooseberry բրենդի ներքնազգեստների նոր հավաքածուն

Վենսան Կասելի 23-ամյա կինը՝ մոդել Թինա Կունակին, նկարահանվել է Gooseberry Intimates բրենդի ներքնազգեստների նոր հավաքածուի գովազդում։ Գեղեցկուհին հիացրել է երկրպագուներին իր շքեղ ու սեքսուալ կազմվածքով։
Նշենք, որ վերջերս շշուկներ էին պտտվում Թինայի և Վենսանի բաժանության վերաբերյալ։
Նման լուրերի պատճառն այն էր, որ մոդելը 2020 թվականին հանգստացել է իտալական Կապրի կղզում ոչ թե ամուսնու, այլ լուսանկարիչ Վիկտոր Սանտյագոյի ընկերակցությամբ։